15 դեկտեմբերի 2000 - 18:36 AMT
ԱՅՍՕՐ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԴԵՄ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ
15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր սպասվում է ԼՂՀ նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ դատական լսումների վերսկսումը, որտեղ որպես հիմնական մեղադրյալ հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:
Ինչպես հաղորդել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը դատավոր Սուրեն Ալեքսանյանը, ամբողջությամբ ավարտվել է ահաբեկչության անմիջական կատարման համար մեղադրվող Սասուն Աղաջանյանի բժշկական, հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննությունը: Դատավորի խոսքերով, փորձաքննության արդյունքներին համապատասխան, Սուրեն Աղաջանյանը ի վիճակի է մասնակցել դատական նիստերին:
Նոյեմբերի 8-ին Աղաջանյանի փաստաբանը խնդրել էր ընդմիջում հայտարարել` իր պաշտպանյալի հերթական հետազոտման անցկացման նպատակով: --0--