15 դեկտեմբերի 2000 - 18:36 AMT
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՆ ԱՅՍՕՐ ԿՎԱՎԵՐԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԲՆԱԿԱՆ ԱԴԱՄԱՆԴԵՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ
15.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Ռուսաստանի Պետդուման մտադիր է վավերացնել 1999-2001 թթ-ին Հայաստան բնական ադամանդներ մատակարարելու մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը:
Համաձայնագրում նախատեսված է, որ ՀՀ բնական ադամանդների մատակարարման շրջանառությունները չեն հարկվի ավելացված արժեքի հարկով: Ավելացված արժեքի հարկի գանձման որոշակի կարգի պահպանման դեպքում բնական ադամանդների ձեռք բերումը Հայաստանի համր դառնում է տնտեսապես աննպատակահարմար, քանի որ ծախսերը գերազանցում են ստացված արտադրանքի արժեքը:
Ներկայումս Հայաստանը բնական ադամանդներ է գնում արեւմտյան շուկայում:
1999-2001 թթ-ին Հայաստան բնական ադամանդներ մատակարարելու մասին ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը կնքվել է 1998 թվականի նոյեմբերին Մոսկվայում: --0--