17 հունիսի 2011 - 20:59 AMT
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին և այստեղ երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը ներկա էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: