21 հունիսի 2011 - 12:52 AMT
Երեք հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ

Անկարայում (Թուրքիա) շարունակվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Հայաստանի 4 ներկայացուցիչներից 1/8 եզրափակչում հաղթանակներ են տարել երեքը:

Եվրոպայի գործող չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ) հաղթել է բելառուս բռնցքամարտիկ Յաուխենի Ռամաշկևիչին: Վլադիմիր Սարուխանյանը (60 ք/կ) պարտության է մատնել Ռաշիդ Քասեմին (Դանիա), իսկ Արթուր Խաչատրյանը` (75 ք/կ) Ֆալումա Ժուտային (Մակեդոնիա):

Հայաստանի հավաքականի անդամներից միակ պարտությունը կրել է Հովհաննես Բոչկովը (56 ք/կ) Դմիտրի Պոլյանսկուց (Ռուսաստան):

Քառորդ եզրափակիչ հանդիպումները կայանալու են հունիսի 21-ին: