22 հունիսի 2011 - 11:11 AMT
Վլադիմիր Սարուխանյանը բռնցքամարտի ԵԱ-ում բրոնզե մեդալ ապահովեց Հայաստանի հավաքականի համար

Եվրոպայի բռնցքամարտի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս եկած մասնակիցներից կիսաեզրափակիչ անցավ միայն Վլադիմիր Սարուխանյանը: Հայ բռնցքամարտիկը մինչև 60 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ անգլիացի Մարտին Ուորդի հանդեպ 22:15 հաշվով` նվազագույնը բրոզնե մեդալ ապահովելով իր համար:

Հետագա պայքարից դուրս մնաց 2010-ի Եվրոպայի չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հրաչիկ Ջավախյանը (64 ք/կ): Նա քառորդ եզրափակչում հաղթեց Թոմաս Սթելկերին 13:10 հաշվով:

Արթուր Խաչատրյանը (64 ք/կ) նույնպես չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ` զիջելով Ջաբա Խոսիտաշվիլիին (Վրաստան):

Անկարայում ընթացող Եվրոպայի առաջնությունն ավարտվելու է հունիսի 25-ին: