22 հունիսի 2011 - 11:21 AMT
Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայում «Բանանց-2»-ը «Փյունիկ-3»ից ուժեղ գտնվեց, իսկ «Իմպուլս-2»-ը՝ «Միկա-2»-ից

Հունիսի 21-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի 12-րդ տուրի վերջին երկու խաղերը: «Փյունիկ-3»-ն ընդունեց «Բանանց-2»-ին: Հյուրերը շատ ավելի ուժեղ էին ու ջախջախեցին մրցակցին՝ հինգ անպատասխան գնդակ խփելով:

«Իմպուլս-2»-ն իր դաշտում հաղթեց «Միկա-2»-ին նվազագույն հաշվով: 12-րդ տուրից հետո առաջնության առաջատարն է «Շենգավիթը», որն ունի 26 միավոր: «Շիրակ-2»-ի հաշվին կա 21 միավոր, իսկ «Բանանց-2»-ը վաստակել է 19 միավոր:

13-րդ տուրի խաղերը տեղի կունենան հունիսի 28-ին: