22 հունիսի 2011 - 19:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Արոնյան. Հայաստանում մենք պատրաստվելու ենք աշխարհի թիմային առաջնությանը

«Երևանում ես ներկայումս մարզվում եմ Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքոնյանի հետ: Հայաստանում մենք պատրաստվելու ենք աշխարհի թիմային առաջնությանը մինչև հուլիսի 12-ը, դրանից հետո արդեն կմեկնենք Չինաստան»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն արդեն մեկ ամիս մարզվում և հանգստանում է Հայաստանում:

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա հուլիսի 15-ից 26-ը չինական Նինբո քաղաքում, մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Թիմի կազմում` Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ կխաղան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջնությունում ելույթ կունենան նաև Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Ադրբեջանի հավաքականները:

Շախմատիստները կխաղան մեկ շրջան` 9-ական տուրով, ընդ որում` 40 քայլի համար նախատեսված է 90 րոպե + 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` 30 վայրկյան ավելացնելով` սկսած առաջին քայլից:

ՖՈՏՈՇԱՐՔ