23 հունիսի 2011 - 14:58 AMT
Հայաստանի առաջնության 14-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» խաղը կկայանա Աբովյանի քաղաքային մարզադաշտում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաղորդում է, որ Բարձրագույն լիգայի 14-րդ տուրի «Իմպուլս»-«Ուլիս» խաղն Իջևանի «Արնար» մարզադաշտից խոտածածկի վատ վիճակի պատճառով տեղի կունենա Աբովյանի քաղաքային մարզադաշտում: Խաղը կայանալու է հունիսի 25-ին Երևանի ժամանակով 19:00-ին:

Այս տուրում հունիսի 25-ին «Բանանցը» ընդունելու է «Գանձասարին», որը գլխավորում է առաջնությունը, իսկ հունիսի 26-ին հանդիպելու են «Արարատը» և «Շիրակը», ինչպես նաև «Միկան» և «Բանանցը»: