23 հունիսի 2011 - 19:06 AMT
Եվրոպայի լիգայի առաջին հանդիպմանը «Բանանցին» չեն կարողանա օգնել Արարատ Առաքելյանն ու Ստեփան Ղազարյանը

Հունիսի 30-ին Երևանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի 2011/2012 խաղարկության որակավորման առաջին փուլում անցկացնելու է իր առաջին հանդիպումը, սեփական հարկի տակ ընդունելով Ռուսթավիի «Մետալուրգ» թիմին:

Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, այդ խաղի նախօրեին «Բանանցը» կորցրեց իր առաջատար երկու ֆուտբոլիստների: Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պամանագիրը կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանի հետ, ով ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ:

Մյուս կորուստը թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանի բացակայությունն է լինելու մոտակա մեկ ամսվա ընթացքում: Ստեփան Ղազարյանը վիրահատվել է. հեռացվել է ֆուտբոլիստի կույրաղիքը: