27 հունիսի 2011 - 13:31 AMT
Ամեն շաբաթ Orange-ի 100 բաժանորդ կստանա անակնկալ նվեր

Հունիսի 27 մինչև օգոստոսի 29 Orange Խոսենք բաժանորդները, ամեն անգամ միանվագ լիցքավորերով հաշիվը 1000 և ավելի դրամով, ձեռք կբերեն հնարավորություն ստանալու «բարև ամառ» ամառային նվերներից մեկը:

Ամեն շաբաթ ամառային անակնկալ նվեր կստանա 100 բաժանորդ`յուրաքանչյուր 500-րդ լիցքավորողը: Նվերների ամառային հավաքածուն ներառում է բրենդավորված շապիկներ, ամառային գլխարկներ, սպորտային գլխարկներ, պայուսակներ, ծովափնյա աթոռակներ, արևային ակնոցներ և այլն:

Ամեն երկուշաբթի Orange-ի աշխատակիցները կզանգահարեն 100 հաջողակ բաժանորդներին և կտեղեկացնեն վերջիններիս նվերների մասին: Երևանի բնակիչներն իրենց նվերները կարող են ստանալ Orange-ի գլխավոր խանութից, իսկ մարզերի բնակիչները` իրենց մարզային Orange խանութից:

Ամեն անգամ միանվագ լիցքավորելով հաշիվը 1000 և ավելի դրամով` բաժանորդները ստանում են նաև անվճար րոպեներ շաբաթ և կիրակի օրերին Orange ցանցի ներսում զանգելու համար, լիցքավորման պահից 31 օրվա ընթացքում: