ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Այցի շրջանակում նախատեսվում է ՀՀ ԴԱՀԿ և ԼՂՀ ԴԱՀԿ ծառայություների միջև փոխադարձ իրավական օգնության մասին համաձայնագրի ստորագրում, համատեղ խորհրդակցության անցկացում, որի ընթացքում կքննարկվեն փոխադարձ խորհրդատվության տրամադրման և համագործակցության միջոցառումների ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կայցելի նաև ԼՂՀ պաշտպանության բանակի զարամասեր, հաղորդում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը: