Վրաստանը շվեյցարական կողմի միջոցով Ռուսաստանին է փոխանցել Հաագայում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի հանձնարարականով համապատասխան երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին նոտան: Այդ մասին հաղորդում է ռուսական BBC ծառայությունը` հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին: Ընդ որում, պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է վրացիներին իրենց տուն վերադառնալու իրավունքից զրկելու, ազգային խտրականության մեջ, որը, Վրաստանի վարկածով, այսօր էլ շարունակվում է «օկուպացված տարածքներում»: Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 2008 թվականի օգոստոսի զինված հակամարտությունից հետո: