Հունիսի 29-ին Հայաստանի կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման խնդիրներին:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, խորհրդակցության ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի» նախագիծը: Մասնավորապես, ներկայացվել են բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման բնագավառի բարեփոխումների հիմնական սկզբունքները, ինչպես նաև ծրագրի իրականացման ուղղությունները և մեխանիզմները: