Հանրաճանաչ երգիչ Ջեյմս Բլանթի ուղերձը Facebook սոցցանցի իր անձնական էջում հերթական առցանց բախման պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև: Մոտավորապես մեկ ժամ առաջ հայտնի երգիչը հաղորդագրություն է թողել, որտեղ ասվում է.« Իմ I'll Be Your Man երգը հայտնվել է Հայաստանի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում: Փոխում եմ իմ շրջագայության երթուղին»: Երգչի ադրբեջանցի երկրպագուները շտապել են իրենց դժգոհությունը հայտնել երգչի հաղորդագրության վերաբերյալ: Մեկնաբանությունների բաժնում նաև այսպիսի հայտարարություններ են հայտնվել. «Ադրբեջանը միշտ հաղթում է», «Մահ հայերին», «Հայաստանը վախենում է Ադրբեջանից», «Հայերը մարդ չեն», «Հայաստանը ենթակա է Ադրբեջանին», «Հայերը կրթություն չունեն և պատմություն չգիտեն»:
Ադրբեջանցիները սպառնում են բռնությամբ Facebook-ի հայ օգտվողներին: Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը ձեռնպահ են մնացել վիրավորական արտահայտություններից: