30 հունիսի 2011 - 22:15 AMT
Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնպահ է մնացել Կազանի հանդիպման արդյունքների մեկնաբանությունից

Երևանում Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կազանում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մեկնաբանությունից: Նրա խոսքով, հանդիպման մանրամասները գաղտնի են պահվում, քանի որ այնտեղ լուրջ բաներ են տեղի ունեցել, ուստի ինքն առայժմ ձեռնպահ կմնա մեկնաբանություններից:

Նա միայն ընդգծել է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Կոնգրեսը կօժանդակի Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած որոշում, որը կընդունի Արցախի ղեկավարությունն ու ժողովուրդը: