1 հուլիսի 2011 - 15:50 AMT
Քաղաքապետը վստահեցնում է` Երևանում շների սպանդ չի իրականացվում

Երևանում շների սպանդ չի իրականացվում: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

«Մեր բյուջեի և մեր հնարավորությունների պարագայում փորձում ենք մաքսիմալ մարդասիրական ձևով այդ խնդիրը լուծել և միաժամանակ մտածում ենք հետագա քայլերի մասին: Բայց եկեք ընդունենք, որ հասարակության մի ստվար զանգված էլ մեզանից պահանջում է լուծել ագրեսիվ, գազազած և շրջապատի համար վտանգ ներկայացնող շների հարցը: Վստահ եմ, եթե նրանք էլ իրենց հերթին նույն ձևով կազմակերպված արշավ սկսեին, ապա Facebook-ում իրենք կզբաղեցնեին շատ ավելի մեծ ծավալ”,- գրել է քաղաքապետը: