5 հուլիսի 2011 - 13:14 AMT
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է հայրենակիցներին Սահմանադրության օրվա առթիվ

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Բալասանյանը շնորհավորել է հայրենակիցներին Սահմանադրության օրվա կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրության ընդունումն ամեն ժողովրդի և պետության համար ունի պատմական նշանակություն, այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկն է: Վստահ եմ, որ 1995թ ին համաժողովրդական հանրաքվեով ընդունված, ապա 2005թ ին բարեփոխված ՀՀ Սահմանադրությունը ամուր հիմք է մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս` Սահմանադրության օրվա կապակցությամբ և մաղթում ամուր հավատ մեր պետականության ապագայի նկատմամբ»: