Վատիկանը փաստաթղթերով և տեղեկավությամբ հարուստ գիրք է հրապարակում Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է Agenzia Giornalistica Italia-ն, գրքում տեղ են գտնելու փաստաթղթեր Վատիկանի գաղտնի արխիվից:
Մոնսենյեր արխիվի պատասխանատու Սերջիո Պագանոն այս տարվա փետրվարին Հռոմում «Lux in Arcane» ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է. «Կարդալով այդ փաստաթղթերը` ինձ համար ամոթալի էր, որ մարդ եմ, որովհետև դրանք ստիպում են ինձ տեսնել միայն մութ գործեր»:
Պագանոն ասել է, որ ընթերցել է փաստաթղթեր կտտանքների մասին, որոնց ենթարկվել են հայերը Ցեղասպանության ժամանակ, և ցավ ու սարսափ ապրել:
Վատիկանի գաղտնի արխիվի պատասխանատուն հայտարարել է, որ 2-3 տարի անց այդ շրջանի փաստաթղթերը ենթակա կլինեն հրապարակման: