Գերագույն ռադան հունվարի 27-ը սահմանել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի օր:
Խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը ստեղծել Բաբիյ Յարի ողբերգության 70-ամյակի հիշատակման միջոցառումների անցկացման հանձնաժողով:
Բացի դրանից, Ռադան հանձնարարել է կառավարությանը «Բաբիյ Յար» ազգային-մշակութային արգելոցին հանձնել նոր շենք, որտեղ պետք է ստեղծվի արգելոցի տնօրինություն և թեմատիկ ցուցահանդես:
Խորհրդարանը հանձնարարել է մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը ստեղծել «Բաբիյ Յար» արգելոցի առանձին կայք:
Մարտին Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի և Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պայմանավորվել են ակտիվացնել Հոլոքոսթի ուսումնասիրման աշխատանքները և նշել են Բաբիյ Յարում մահացածների հիշատակի հարգելու կարևորությունը:
Ուկրաինայում Հայոց ցեղասպանությունը դեռ ընդունված չէ: Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն Ուկրաինայում սկսվել է 2005-ի մարտի 19-ին, երբ Գերագուն ռադան որոշում է ընդունել ապրիլի 24-ը հայտարարել հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակի օր, հաղորդում է Analitika.at.ua-ն: