6 հուլիսի 2011 - 15:13 AMT
Սարգիս Եղիազարյանը դարձավ աշխարհի կարատեի կրկնակի չեմպիոն

Սարգիս Եղիազարյանը Դոնի Ռոստովից դարձել է աշխարհի կարատեի կրկնակի չեմպիոն: Ինչպես հաղորդում է Miasin.ru-ն, հուլիսի 6-ին Ռոստով են ժամանել «PeresvetFT» մարզական ակումբի մարզիկները: Մոսկվայում, որտեղ ընթանում է կարատեի աշխարհի առաջնությունը, մարզիկներ նվաճել են 5 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:

«Շատ դժվար էր, հատկապես եզրափակչում, երբ մենք հանդիպեցինք Ադրբեջանից ուժեղի թիմի հետ»,- ասել է Սարգիս Եղիազարյանը:

Առաջնությանը մասնակցել են մարզիկներ աշխարհի ավելի քան 50 երկրներից: