ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:
Նախատեսվում են Վլադիմիր Լիտվինի հանդիպումները ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ-ի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության հետ:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատիրակության անդամները խորհրդարանում կհանդիպեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների, ԱԺ «Հայաստան – Ուկրաինա» բարեկամական խմբի անդամների հետ:
Այցի ընթացքում Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հայտնել է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: