Այսօր «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն լրագրողներին հայտնեց ընկերության հետագա նպատակների մասին։
Իգոր Կլիմկոն նշեց, որ շուտով «ԱրմենՏել»-ը Հայաստանում ներդնելու է ամբողջապես նոր ստանդարտ համարվող VDSL տեխնոլոգիան։
«VDSL -ը ձայնի և տվյալների փոխանցման, բարձրորակ հեռուսատատեսության և ինտերակտիվ խաղերի ժամանակակից տեխնոլոգիա է։ Այս կարող է ապահովել մինչև 40Մբ/վրկ. արագություն»,- ասաց Իգոր Կլիմկոն և ավելացրեց, որ չի կարող նշել VDSL –ի գործարկման ճշգրիտ ժամանակը։
Իգոր Կլիմկոն ասաց, որ «ԱրմենՏել»-ը վերջին մղոնի դեպքում չի օգտագործելու Հայաստանում օպտիկամանրաթելային կապի տեխնոլոգիան, քանի որ այն անվտանգ չէ։