13 հուլիսի 2011 - 11:28 AMT
Վարդան Մինասյան. Ես հիասթափված եմ խաղից, ֆուտբոլիստները շատ վատ խաղացին

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում չեխական «Վիկտորիայից» 4:0 հաշվով պարտություն կրելուց հետո Երևանի «Փյունիկի» մարզիչ Վարդան Մինասյանն ասել է, որ շատ հիասթափված է, ֆուտբոլիստները, որոնց հետ նա հուսյեր էր կապում, շատ վատ խաղացին: «Մենք գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է, սակայն քանի որ մենք վատ խաղացինք, նրանց խաղն ավելի գունեղ ստացվեց: Ցավոք, իմ սաները ցույց չտվեցին այն ֆուտբոլը, որը ես նրանից պահանջում էի, կարծում եմ, նրանք հոգեբանորեն պատրաստ չէին և չգիտես ինչու հանձնվեցին»,-ասել է Մինասյանը:

«Վիկտորիայի» գլխավոր մարզիչ Պավել Վրբան ի տարբերություն Մինասյանի գոհ էր իր թիմի խաղից: «Ես գիտեի, որ մենք կհաղթենք այս խաղում, սակայն, ցավոք, նրանք այլևս գոլ չխփեցին, սակայն ես գոհ եմ իմ սաներից»,-ասել է Վրբան:

Ըստ Վրբայի, նման հաշիվը «Փյունիկի» վատ խաղի արդյունք չէ, ուղղակի չեխական թիմն ավելի ուժեղ գտնվեց. «Չեմպիոնների լիգայի բոլոր խաղերը կարևոր են մեզ համար և պատասխան խաղում մենք ցույց կտանք մեզ»:

Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին Պլզենում: