2010թ. գործարկված հայ-չինական համատեղ «Շանսի-Նաիրիտ» գործարանը 3 տարում պետք է հասնի նախագծային հզորություններին, Երևանում ասել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: «Աշխատանքն այդ ուղղությամբ ընթանում է ըստ ժամանակացույցի: Այսօր արդեն ընկերությունը հասել է նախատեսված հզորության 50 տոկոսին, իսկ առաջիկա 1,5 տարում կաշխատի արդեն ողջ հզորությամբ, արտադրելով 30 հազար տոննա կաուչուկ»,-ասել է նա:
Արմեն Մովսիսյանը հավաստիացրել է, որ մեկ տարուց «Շանսի-Նաիրիտը» արդեն շահույթ կստանա, իսկ սեփականատերերը կկարողանան դիվիդենդներ ստանալ՝ կախված համաշխարհային գներից: