14 հուլիսի 2011 - 15:44 AMT
ՀԿԵ-ն շարունակվում է նշել ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում շարունակվում է Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարին, որը հայտարարվեց բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի կատարելագործման, հաճախորդներին տրամադրվող ծառայությունների զարգացման և բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճի նպատակով:

Ապրանքային գրասենյակների և առևտրային զննման կետերի տարվա շրջանակներում անցնում է «Որակի և եկամուտների ավելացումը՝ որպես երկաթուղու հաջող աշխատանքի գրավական» մրցույթը, ինչպես նաև մրցույթներ գանձապահների և գնացքների և բեռների ընդունող-հանձնող անձնակազմի համար:

Առևտրային կետերի աշխատակիցները նաև անցնում են պատրաստման, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, իսկ եկամուտների աճի և հաճախորդների հետ աշխատանքի ոլորտներում լավագույն արդյունքների հասած աշխատակիցները ստանում են դրամական խրախուսանք:

Հաճախորդների որակյալ սպասարկումը, բեռնափոխադրումներից ստացվող եկամուտների աճը, բեռնափոխադրումների և առևտրային աշխատանքի արդյունավետ կառավարումը հանդիսանում են «ՀԿԵ» ՓԲԸ-ի առաջնահերթ խնդիրներ:

Այժմ բեռնափոխադրման տարբեր գործառույթներ են կատարվում ՀԿԵ-ի 36 կայարաններում, որոնք աստիճանաբար ապահովվում են անհրաժեշտ

Անցյալ տարին ՀԿԵ-ում հայտարարվել է Կայարանների տարի, հաղորդում է ՀԿԵ մամլո ծառայությունը: