Ամերիկայի Հայկական համագումարը (ԱՀՀ) սատարում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայությունը, որը նպաստում է հայ-ամերիկայն հարաբերությունների զարգացմանը: Այդ մասին ասվում է ԱՀՀ հայտարարության մեջ:
Նախօրեին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցան Հայաստանում ԱՄՆ դեսպանի հավակնորդ Ջոն Հեֆների թեկնածության շուրջ լսումները: Սենատոր Մենենդեսը մի շարք բարդ հարցեր ուղղեց նրան:
«ԱՀՀ-ն ողջունում է Մենենդեսի ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մենք համաձայն ենք սենատորի հետ այն հարցում, որ այժմյան ամերիկյան քաղաքականությունն այդ հարցում անընդունելի է»,-ասվում է հայտարարության մեջ:
ԱՀՀ-ն վստահ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է ԱՄՆ երկարաժամկետ շահերից:
Լսումների ժամանակ Հեֆերնը հայտարրեց, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստաերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:
Հայ համայնքին ուղղված ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչպես նախորդ տարի, օգտագործեց «Մեծ Եղեռն» բառեզրը՝ խուսափելով ցեղասպանություն բառից: Օբաման իր ուղերձում 1,5 մլն հայերի ջարդը Օսմանյան կայսրությունում անվանեց «20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը»: Սակայն, արդեն երրորդ տարին անընդմեջ, խոսելով 1915թ. իրադարձությունների մասին, նա խուսափում է «ցեղասպանություն» բառից: Իր ուղերձում նա նաև նշել է, որ «պատմության վիճահարույց էջերը ապակայունացնում են ներկան ու ստվերում են իրենց կյանքը զոհաբերածների հիշողությունը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն հստակ գիտի դա, քանի որ իր պատմության մեջ ևս կան մութ էջեր: Լինելով ԱՄՆ նախագահի թեկնածու Օբաման խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չկատարեց խոստումը: