14 հուլիսի 2011 - 21:08 AMT
Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահը այցելել է ֆրանսիական դեսպանատուն

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպանատան աշխատակազմին, մաղթել բարեկամ Ֆրանսիային հետագա զարգացում և բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ բարօրություն:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ դերակատարություն ունեն, և Հայաստանը շահագրգռված է Ֆրանսիայի հետ խորացնելու հարաբերությունները բոլոր մակարդակներում: