Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը ընկերության «երկրորդ քառորդի ձեռքբերումների հայտարարության» ժամանակ հայտնել է նորաստեղծ Google+ սոցցանցի որոշ պաշտոնական վիճակագրական տվյալներ։
Նա հաստատել է լուրերն այն մասին, որ Google+-ն ունի 10 միլիոն օգտագործող։ Լարի Փեյջը նշել է, որ 10 միլիոն օգտագործողը հիանալի ձեռքբերում է այն թիմի համար, որն աշխատում է Google+-ի վրա։
Լարի Փեյջը նաև տեղեկացրել է, որ Google+-ում օգտագործողներն օրական կիսում են 1 միլիարդ նյութ և սեղմում +1 կոճակը 2.3 միլիարդ անգամ։
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մեր արտադրանքներն օգտագործեն օրը երկու անգամ՝ ատամները մաքրելու պես»,-ասել է Լարի Փեյջը։
Լարի Փեյջը այս պահին 2-րդ ամենաշատ հետևող (follower) ունեցողն է Google+-ում՝ ըստ Socialstastics.com-ի վիճակագրության։
Google-ը գործարկել է Google+ սոցցանցը մեկ ամիս առաջ: