15 հուլիսի 2011 - 20:32 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին:

«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են կառավարության կողքին: Մասնավորապես՝ կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: