LinkedIn-ն օգտագործողների էջերում ավելացրել է նոր դաշտ, մասնավորապես, ուսանողների և պրակտիկանտների համար։ Այս մասին հաղորդում է Mashable-ը։
Այժմ պրակտիկանտներն իրենց էջերում կարող են ավելացնել իրենց ձեռքբերումները՝ ցույց տալով ապագա գործատուներին, որ իրենք փորձառու են։
Նոր դաշտում կարելի է լրացնել տեղեկություններ մասնակցած ծրագրերի, դասընթացների, պարգևատրումների, մրցանակների, վկայականների մասին։
LinkedIn սոցիալական ցանցը համախմբում է 90 միլիոն պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհում։ LinkedIn -ում մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։