Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Տսունեկազու Տակեդան հաստատել է, որ Տոկիոն կպայքարի 2020թ. ամառային օլիմպիական խաղերն ընդունելու համար, հաղորդում է zport-express.ru-ն:
Նա վստահություն է հայտնել, որ երկիրը կհասցնի վերականգնվել ցունամիի ու ավերիչ երկրաշարժի հետևանքներից, որոնք ցնցեցին Ճապոնիան ընթացիկ տարվա մարտին: Այս պահի դրությամբ հայտ ներկայացնելու մասին պաշտոնապես հայտարարել են միայն Հռոմն ու Մադրիդը: Ակնկալվում է նաև, որ առաջիկայում դա կանի նաև Ստամբուլը:
«Այսօր մեր երկիրն ուշքի է գալիս սարսափելի արհավիրքից հետո, սակայն եթե մեզ վստահեն ընդունել 2020թ. Օլիմպիական խաղերը, մենք դա լավագույնս կանենք: Դա մեր վերածծնդի յուրօրինակ խորհրդանիշը կդառնա»,-ասել է Տակեդան: