Աշխարհի շախմատի թիմային առաջնության 2-րդ տուրում ԱՄՆ-ի հետ ոչ ոքիից հետո, հայ շախմատիստները զիջել են առաջին տեղը՝ 5,5 միավորով հայտնվելով 2-րդ տեղում: 6 միավորով առաջնության առաջատարն է Ռուսաստանի հավաքականը: Երկրորդ տուրում ռուս շախմատիտսները 3:1 հաշվով հաղթել են հունգարացիներին: 3-րդ տուրում Արշակ Պետրոսյանի սաները կխաղան Ռուսաստանի հավաքականի հետ:
Ուրկաինան 2-րդ տուրում 0,5:2,5 հաշվով զիջեց Չինաստանի հավաքականին, Իսրայելը 3:1 հաշվով հաղթեց Եգիպտոսին, իսկ Ադրբեջանը նույն հաշվով հաղթեց Հնդկաստանին: