19 հուլիսի 2011 - 15:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«Ժառանգություն». Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում Հայաստանն ի զորու չէ ազդել գործընթացի վրա

Ղարաբաղյան կարգավորման ներկա փուլում իրավիճակը բավականին մտահոգիչ է: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը, հիմա Հայաստանի դերն այդքան ուժեղ չէ, որպեսզի նա կարողանա ազդել բանակցային գործընթացի վրա: Սակայն նա նշել է, որ բանակցային գործընթացը դրական փոխոխություն է կրել, քանի որ Ադրբեջանի կողմից ներկայացված, այսպես կոչված, ճանապարհային քարտեզը չի համապատասխանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շահերին, որոնք ակնհայտորեն իրենց շահերն ունեն այս հարցում:

Իր հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ իր վերջին հայտարարություններով Ադրբեջանը հասկացնել է տվել համանախագահներին, որ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն անարդյունավետ է, որ նրանք չեն ընդունում ինչ-որ սկզբունքներ և ցանկանում են նոր ձևաչափ:

ՖՈՏՈՇԱՐՔ