Հուլիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 365.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 366 դրամ:
Միաժամանակ, հուլիսի 19-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 366,46 դրամ՝ հուլիսի 18-ի դրությամբ կրճատվելով 0,61 կետով: Միևնույն ժամանակ, 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 13,06 դրամ՝ ավելանալով 4,82 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13,06 դրամ՝ ավելանալով 0,04 կետով, հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը: