19 հուլիսի 2011 - 17:18 AMT
Թուրքիայի ԱԳ նախարարը հանդիպել է հայկական ՀԿ ներկայացուցիչների հետ

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է հայկական հասարակական կազմակերպությունների հետ: Ինչպես հաղորդում է TRT-ն, հայկական 5 կազմակերպությունների ներկայացուցիչներ մեկնել են Թուրքիա տեղի Տնտեսական քաղաքականության հիմնադրամի (TEPAV) հրավերով: Ինչպես հաղորդվում է, հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունները և Կովկասում ընթացող ընդհանուր գործընթացները:

Սակայն, հարկ է նշել, որ դեռ հայտնի չէ, թե հատկապես որ կազմակերպությունների ներկայացուցիչներին է ընդունել Թուրքիայի ԱԳ ղեկավարը: Հանդիպման մանրամասների մասին ևս ոչինչ չի հաղորդվում: