2011-ի առաջին կիսամյակում «Առէկսիմբան-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ապահովել է վարկային պորտֆելի աճ 27 տոկոսով կամ 62,6 մլրդ դրամով: Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, հաշվետու շրջանում ընդհանուր ակտիվներն աճել են 19 տոկոսով և 2011-ի հուլիսի 1-ին կազմել 80,5 մլրդ դրամ:
2011-ի հուլիսի 1-ին «Առէկսիմբանկ-Գազմպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի ընդհանուր պարտավորությունները կազմել են 65,4 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ ավելացել են 25 տոկոսով), ընդհանուր կապիտալը կազմել է 15,1 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը՝ 12,3 մլրդ դրամ:
6 ամսվա արդյունքներով բանկի շահույթը մինչև հարկադրումը կազմել է 528,5 մլն դրամ՝ 2010-ի նույն շրջանի համեմատ ավելանալով 64 տոկոսով: