23 հուլիսի 2011 - 16:07 AMT
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստան-Հնդկաստան հանդիպման հաշիվը դարձավ 1,5:0,5

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում, որն ընթանում է չինական Նինբո քաղաքում, Հայաստանի հավաքականն առաջատար է Հնդկաստանի հավաքականի հետ խաղում:

6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը Լևոն Արոնյանի հաղթանակից հետո կիսել է միավորները Սուրյա Գանգուլիի հետ: Հայ շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով, և հանդիպումն ավարտվել է 46-րդ քայլում:

Սերգեյ Մովսիսյան-Կրիշնան Սաշիկիրան և Գաբրիել Սարգսյան-Պարիմարջան Նեգի պարտիաները շարունակվում են, երկու հայ շախմատիստներն էլ խաղում են սև խաղաքարերով: