23 հուլիսի 2011 - 16:59 AMT
Թուրքիան պահանջում է Իսրայելից ներողություն խնդրել 9 թուրքերի մահվան համար

Թուրքիան պահանջում է Իսրայելից ներողություն խնդրել անցյալ տարի Գազայի հատվածում «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի ժամանակ թուրք քաղաքացիների մահվան համար:

Իսրայելի կառավարությունը ցավակցություն է հայտնել 9 թուրք պաղեստինամետակտիվիստների մահվան համար, սակայն հրաժարվել է ներողություն խնդրել, հայտարարելով, որ իսրայելցի զինվորականները կրակ են բացել ինքնապաշտպանության նպատակներով, հաղորդում է «Ազատություն» ռադիոն: