23 հուլիսի 2011 - 17:01 AMT
Գաբրիել Սարգսյանի ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ Հնդկաստանի հետ խաղի առաջատարը

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրի Հայաստան-Հնդկաստան հանդիպման ընթացքում գրանցվեց երկրորդ ոչ ոքին: Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով ոչ ոքի խաղաց Փարիմարջան Նեգիի հետ:

Հայաստանի հավաքականը 2:1 միավորով շարունակում է մնալ Հնդկաստանի հետ խաղի առաջատարը:

Սերգեյ Մովսիսյան-Քրիշնան Սաշիկիրնա պարտիան շարունակվում է: