25 հուլիսի 2011 - 14:23 AMT
Ադրբեջանական ֆուտբոլային ակումբի մարզիչը «թերացել է»՝ երկու հայ ֆուտբոլիստների հրավիրելով փորձաշրջանի

Ադրբեջանական «Քյափազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը որոշ ժամանակ անց այցելել է ռուսական Արմավիր, ծանոթանալու համար ֆուտբոլիստների հնարավորություններին: Ընդ որում, ինչպես ասվում է, նա չի իմացել նրանց հայկական ծագման մասին:

Ալլահվերդիևի հրավերով, Արմավիրի «Տորպեդոյի» երկու խաղացողներ ժամանել են Գյանջա: Ֆուտբոլիստների ժամանումը, իսկ ավելի շուտ նրանց հայկական ծագումը «մեծ հուզում» առաջացրեց Գյանջայի օդանավակայանում, հայտնում է salamnews.org-ը: Պետական սահմանային ծառայության աշխատակիցները արտաքսել են ՌԴ քաղաքացիներին անմիջապես օդանավակայանից: