Հուլիսի 25-ին տեղի ունեցան Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի 15 տուրի խաղերը: «Իմպուլս-2»-ը 2:4 հաշվով իր դաշտում զիջեց «Գանձասար-2»-ին: «Միկա-2»-ն ու «Փյունիկ-2»-ը երկուական գոլ խփեցին՝ 2:2, և վաստակեցին մեկական միավոր:
Երկրորդ ոչ ոքին գրանցվեց «Բանանց-2» և «Արարատ-2» խաղում՝ 1:1: Իսկ «Շենգավիթը» 1:2 հաշվով «Շիրակ-2»-ից ավելի ուժեղ գտնվեց:
Այդ տուրից հետո «Շենգավիթը» 29 միավորով շարունակում է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակը, 5 միավորով ետ է մնում «Շիրակ-2»-ը, իսկ «Բանանց-2»-ն իր ակտիվում ունի 23 միավոր: 16-րդ տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 1-ին: