Մեկ շաբաթ առաջ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ .kz դոմենային տիրույթում գրանցված կայքերը պետք է ապահովվեն հոսթինգով միայն երկրում, որպեսզի հնարավոր լինի հետևել նրանց աշխատանքին, սակայն Հայաստանը մտադիր չէ հետևել այդ օրինակին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: «Դա լրացուցիչ սահմանափակում է, որին պետք չէ դիմել»,- ասել է նա:
Նրա խոսքով, սյսօր .am դոմենային տիրույթում ՀՀ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների բաժինը կազմում է 50/50 տոկոս: Նա նշել է, որ հայկական ուղղվածություն ունեցող կայքերի շուրջ 20 տոկոսի հոսթինգը սպասարկվում է Հայաստանում: