26 հուլիսի 2011 - 17:43 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը

Հայ սուզորդները սահմանել են համաշխարհային ռեկորդ` սուզվելով Արագած լեռան Քարի լճի հատակը: «Հայաստանը շատ է հարուստ լճերով, բայց դրանցից ոչ բոլորն են ուսումնասիրված: Մի քանի օր առաջ մենք սուզվեցինք Քարի լճի հատակը: Այն լեռնային լիճ է, դրա համար էլ սուզվելը բավական դժվար էր»,- հուլիսի 26-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Այաս» ակումբի նախագահ, «Կիլիկիա» նավի նավապետ Կարեն Բալայանը:

«Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, «Հայ էքստրիմ» ՀԿ-ն, Ռաֆայել Մկրտչյանի գլխավորած արշավախմբի շնորհիվ հուլիսի 21-ին սահմանել են համաշխարհային ռեկորդ Հյուսիսային կիսագնդում` պատմության մեջ առաջին անգամ սուզվելով ծովի մակարդակից 3207 մ բարձրության վրա գտնվող Արագած լեռան Քարի լճի հատակը:

«Սուզված մնացիքն 1 ժամ 20 րոպե և հասցրինք ուսումնասիրել լճի շուրջ 70%-ը: Այդ պահին ջրի մակերեսին ջերմաստիճանը +5 էր, իսկ հատակին` +3, այսինք շատ ցուրտ էր: 15-20 տարի առաջ լիճն ամբողջովին սառել է, դա էր նաև պատճառը, որ կենդանական աշխարհը հարուստ չէր, չնայած հանդիպեցինք մի քանի սիգ տեսակի ձկների»,- պատմում է Ռաֆայել Մկրտչյանը:

ՖՈՏՈՇԱՐՔ