27 հուլիսի 2011 - 17:57 AMT
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014-ի ԱԱ-ի վիճակահանության ժամանակ Ադրբեջանի հետ կլինի 5 զամբյուղում

Հուլիսի 30-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալու է 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության վիճակահանությունը։

Հայաստանի հավաքականը, որը FIFA հուլիսյան վարկանիշում զբաղեցնում է 70-րդ տեղը, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Կիպրոսի, Լատվիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Ֆարերյան կղզիների և Ադրբեջանի հավաքականների հետ ընկել է 5-րդ զամբյուղ։

Առաջին զամբյուղ. Իսպանիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Պորտուգալիա, Խորվաթիա, Նորվեգիա և Հունաստան։ Երկրորդ զամբյուղ. Ֆրանսիա, Մոնտենեգրո, Շվեդիա, Դանիա, Սլովենիա, Թուրքիա, Սերբիա, Սլովակիա։

Երրորդ զամբյուղ. Շվեյցարիա, Իսրայել, Իռլանդիա, Բելգիա, Չեխիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Ուկրաինա և Հունգարիա։

Չորրորդ զամբյուղ. Բուլղարիա, Ռումինիա, Վրաստան, Ալբանիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Լեհաստան։ Վեցերորդ զաբյուղ. Ուելս, Լիխտենշտեյն, Իսլանդիա, Ղազախստան, Լյուքսեմբերգ, Մալթա, Անդորրա, Սան Մարինա։

53 երկրների թիմերը բաժանվելու են 9 խմբերի։ Եվրոպական գոտում խաղերը տեղի են ունենալու 2012-ի ֆուտբոլի ԵԱ եզրափակչից հետո Ուկրաինայում և Լեհաստանում 2012-ի սեպտեմբերի 7-ից 2013-ի հոկտեմբերի 15-ը։