Հուլիսի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8 300 000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 363.64 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 363.5 դրամ:
Միաժամանակ, հուլիսի 28-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 364,42 դրամ՝ հուլիսի 27-ի համեմատ կրճատվելով 0,67 կետով։ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 523,53 դրամ՝ կրճատվելով 5,49 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 13,22 դրամ՝ կրճատվելով 0,10 կետով։ Այդ մասին հաղորդում է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունը։