Հուլիսի 29-ին` ժամը 05.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի շենքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.59-ին, մարվել` 06.12-ին:
Ամբողջությամբ այրվել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության աշխատասենյակում պահարանը փաստաթղթերով: