ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի օպերատիվ բաժինը հրաման է արձակել, որի համաձայն ՑԱԽԱԼ-ի սպաներին ու ենթասպաներին արգելվում է այցելել 36 երկիր և տարածաշրջան: Այցելությունների համար արգելված վայրերի թվում են նաև Ադրբեջանը, Վրաստանը, Չեչնիան, Թուրքիան, Թաիլանդի հարավային շրջանները, Քաշմիրը, Եգիպտոսը, Հորդանանը, Թունիսը և Քենիայի որոշ շրջաններ: Ինչպես հայտնում է «Իսրայել ա Յոմ» թերթը, արգելված երկրների ցանկից հանվել է Հայաստանը, որն ընդգրկված է ահաբեկչության դեմ պայքարի ազգային շտաբի կողմից այցելությունների համար անցանկալի երկրների ցանկից, հայտնում է AZE.az-ը՝ հղում անելով իսրայելյան ԶԼՄ-ներին: