«Արմավիա» ավիաընկերությունը զարգանում է և մեծ գումարներ ծախսում անձնակազմի ուսուցման և պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման համար։ Սակայն, ընկերության ղեկավարության համար ոչ պակաս կարևոր դեր ունի ուղեկցորդների համար համազգեստի ոճի և մոդելի մշակումը։ «Այս տարի ավիաընկերությունը ներմուծել է նոր կանացի համազգեստ ուղեկցորդուհիների համար, որը մշակվել է անվանի դիզայներների կողմից»,- հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը։
Նոր համազգեստը մոխրագույն և երկնագույն երանգների մեջ է, դիզայնը փոխվել է և դարձել նորաոճ ու ժամանակակից։
«Այսօր ուղեկցորդները ստացել են ժամանակաից, հարմարավետ, պրակտիկ և նորաոճ համազգեստ, որը համապատասխանում է միջազգային պահանջներին և երկրի հեղինակությանը»,- ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ: