30 հուլիսի 2011 - 17:16 AMT
Մեդվեդևը Ղարաբաղի մասին. ՌԴ-ն պատրաստ է պատասխան տալ ՄԽ շրջանակներում պարտավորությունների համար

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի բարոյական պարտքը համարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակությանն աջակցելը: «The Business Year» հրատարակությանը, որի համարներից մեկը նվիրված է Ադրբեջանին, տված հարցազրույցում Մեդվեդևը հայտարարել է այն մասին, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամուր կապեր են գործում համագործակցության տարբեր ոլորտներում: Ռուսաստանի նախագահը հատուկ ուշադրության է արժանացրել Կովկասում կայունության պահմանպան խնդրին: Նրա խոսքով, Ռուսաստանի համար այդ հարցը շատ կարևոր է: Ադրբեջանի հետ հարաբերությունները կառուցելիս ՌԴ-ն հավատարիմ է մնում տարածաշրջանում անվտանգության հայեցակարգին:

Նա նաև նշել է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետների երկարացումը կոչված է ապահովել խաղաղություն, կայունություն, նվազեցնել բարդությունները:

Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերի մասին` Մեդվեդևը նշել է, որ նրա մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումները շատացել են և հասել պատմական մաքսիմումի. «Ես չեմ ամաչում նրանից, ինչ արվել է մեր կողմից. դրանք եղել են կարևոր հանդիպումներ, բանավեճեր»: Սակայն ՌԴ նախագահիր կարծիքով ջանքերն արդյունք են տալիս, բանակցությունները շարունակվում են:

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պատասխան տալ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում պարտավորությունների համար: Նա հավելել է, որ Ռուսաստանի բարոյական պարտքը հարևան երկրների առաջ բանակցային գործընթացը շարունակելն է, երկխոսությանն աջակցելը: