Օգոստոսի 2-ին շախմատի Գրան պրիի նոր շրջանի առաջին փուլի առաջին տուրում Էլինա Դանիելյանը սևերով կխաղա Նադեժդա Կոսինցևայի (Ռուսաստան) հետ:
Գրան պրին անցնում է Ռոստովում շրջանակային համակարգով, մասնակցում են 12 շախմատիստուհիներ:
Մյուս պարտիաներում կխաղան Անտուանետա Ստեֆանովա (Բուլղարիա)-Ռուան Լուֆեյ (Չինաստան), Հուո Իֆան (Չինաստան)-Համփի Քոներու (Հնդկաստան), Ալիսա Գալյամովա (Ռուսաստան)-Եկատերիան Լագնո (Ուկրաինա), Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան)-Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան) և Աննա Մուզչուկ (Սլովենիա)-Եկատերինա Կովալևսկայա (Ռուսաստան) զույգերը:
Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին: